ԼՐԱՀՈՍ

05 Հունիս, 2010թ 
Հասմիկ Հակոբյանի «Հավերժության 78%-անոց բանաձևը» գրախոսականը նվիրված Անտաշատին` կհրատարակվի «Գարուն» ամսագրի առաջիկա համարում:    

29 Մաիս, 2010թ 
Ըստ հեղինակի և Աննա Մարտիրոսյանի միջև ձեռք բերված նախնական համաձայնության` Անտաշատը առաջիկայում կթարգմանվի հոլանդերեն: Անգլերեն թարգմանության վրա տարվող աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են:

16 Ապրիլ, 2010թ 
NewMag ամսագրում տպագրվեցին բանաստեղծություն Անտաշատից:

20 Մարտի, 2010թ 
Մարտի 20-ին, ժամը 16:00-ին Գրքերի աշխարհ գրախանութների ցանցի Կորյունի 8 հասցեում գտնվող Ուսումնական գիրք գրախանությում կկայանա Անտաշատի քննարկումը: Միջոցառման մասին առավել մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ Անտաշատ. պոեզիա 78% on Facebook

14 Մարտի, 2010թ 
Գրանիշ գրական բլոգում հրապարակվեց գրականագետ Հասմիկ Հակոբյանի Անտաշատին նվիրված "Հավերժության 78%-անոց բանաձևը "գրախոսականը: Այն կարող եք կարդալ այստեղ

23 Փետրվարի, 2010թ 
27-ամյա գրող Կարեն Անտաշյանը, որը Անտաշատ. պոեզիա 78% գրքի հեղինակն է, իրեն չի համարում այն հեղինակներից, որոնք արդի հայ գրականության մեջ "ավանդական" լեզվաշերտին սուր հակադրում են հայոց լեզվի ժարգոնա-բարբառա-փողոցային ծայրահեղական իջեցումները, թեպետ հիվանդագին էլ չի ընդունում ժամանակ առ ժամանակ իրականացվող այդ փորձերը...: Անտաշյանը, սակայն, դեմ է այն գրականությանը, որը "ոչինչ չի ավելացնում լեզվին":
www.armenianow.com կայքի թղթակից Սիրանուշ Գևորգյանի ակնարկն ամբողջությամբ կարդացեք այստեղ

21 Փետրվարի, 2010թ 
Այսօր "Ինքնագիր" գրական ակումբում (Նալբանդյան փող. 116, բն.15) տեղի ունեցավ Անտաշատ. պոեզիա 78% գրքի քննարկումը:

18 Փետրվարի, 2010թ 
Այս օրը` Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի առթիվ, 2009թ-ին ՀՀ Մշակույթի նախարարության կողմից պաշտոնապես հայտարարվել է "Գիրք նվիրելու օր": Այս գեղեցիկ նախաձեռնության առթիվ` Ֆեյսբուքում Անտաշատի պաշտոնական խմբում կազմակերպվեց ակցիա, որի արդյունքում շուրջ 50 ընթերցողներ կստանան գիրքը անվճար:

15 Հունվարի, 2010թ 
"Ea: the Cavernicolous sea-goddess" (Էա. քարանձավաբնակ ծովաստված) in English translation (translated by Eva Martirosyan) will be published in the book "Our First Element: Caucasian Water" by The Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets in Armenia. The book will include photographs by Caucasian photographers, old legends, water ritual and celebration stories, proverbs and quotes, contemporary poems and short stories.

5 Փետրվարի, 2010թ 
Հայաստան համահայկական հիմնադրամը հրատարակեց 2009թ Նախագահի մրցանակի ներկայացված գրական երկերի ցանկը: Անտաշատը նույնպես ներկայացված է: Սպասենք ժյուրիի որոշմանը, որը հրապարակվելու է ապրիլին: Մասնակիցների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ (146kb)

5 Հունվարի, 2010թ 
Այսօր Թվիթեր միկրոբլոգային ցանցում լսելի են նաև ծլվլոցներ Անտաշատից: Մեր ծլվլոցներին կարող եք բաժանորդագրվոլ այստեղ

10 Դեկտեմբերի, 2009թ 
Կարեն Անտաշյանի և MEGAPOLIS հասարակական-քաղաքական ամսագրի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ, այսուհետ ամսագրում Կարեն Անտաշյանը "անտաշատ" խորագրով մշտական էջ է վարելու: Ինչպես նշեց ամսագրի գլխավոր խմբագիր Արամ Հարությունյանը` Անտաշատը և MEGAPOLIS-ը քույր քաղաքներ են հռչակվում: Ի դեպ ամսագրի առաջին համարը լույս կտեսնի դեկտեմբերի 15-ին:

04 Դեկտեմբերի, 2009թ 
ԴԱՐ ակումբ ինտերնետային ֆորումում բացվեց Անտաշատ. պոեզիա 78% գրքի քննարկման թեմա: Եթե այն հետաքրքրում է ձեզ, ապա քննարկումներին կարող եք մասնակցել այս հղումով

02 Դեկտեմբերի, 2009թ 
www.antashat.com կայքին կից www.blog.antashat.com հասցեով բացվել է Գրանիշ գրական բլոգ: Այստեղ դուք կարող եք իմանալ արդի հայ գրականության ընդհանուր համատեքստում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին և առաջինը կարդալ հատկապես երիտասարդ հայ ժամանակակից գրողների և գրականագետների աշխատանքները:

22 Հոկտեմբերի, 2009թ Ավստրիական 55+ ինտերնետային հանդեսի նկարահանած հոլովակը:

22 Հոկտեմբերի, 2009թ 
Ավստրիական 55+ ինտերնետային հանդեսի նկարահանած հոլովակը, որտեղ Կարեն Անտաշյանն ընթերցում է իր Քո միջև բանաստեղծությունը YouTube-ում

30 Նոյեմբերի, 2009թ 
Անտաշատի մասին պահպանված գրավոր արձանագրությունների հիման վրա հնագետների ու պատմաբանների մի խմբի կողմից Անտաշատ (Անտաշեն) ամրոցը տեղորոշելու փորձ է արվել, և այն պսակվել է հաջողությամբ: Կարևոր այդ վայրի տեղն արդեն հայտնի է մեզ: Դիտել Անտաշեն ամրոցը քարտեզի վրա >>>

25 Նոյեմբերի, 2009թ 
Շնորհավորում ենք ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Գոհարիկ Աքելյանին "անտաշատ. պոեզիա 78%" գրքին նվիրված "Անտաշատ. ճամփորդական նոթագրումներ" վերլուծական աշխատանքը պաշտպանելու առթիվ: Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ (100kb):

20 Նոյեմբերի, 2009թ 
Այսօր Facebook գլոբալ սոցիալական ցանցում բացվեց անտաշատի երկրպագուների հատուկ խումբ: Եթե դու դեռ չգիտես դրա մասին, ապա անդամակցել կարող ես այս հղումովԱնտաշատ. պոեզիա 78% on Facebook

11 Նոյեմբերի, 2009թ 
Բառիս բուն և փոխաբերական իմաստներով Էս գործը մի ձև պետք է թրջվեր... և STOP ակումբում կազմակերպվեց գրքի գինեձոնը: Դե, գինի խմեցինք, գինով լողացրեցինք նորածնին... Լուսինե Վարդանյանն ասեց. "Բա ջուրը գինով կբացե՞ն"... իսկ էդ օրը բացվում էր ոչ միայն ջուրը` գինով, այլև մեր տրամադրությունը` 200 կոպեկանոց երգերով. օրվա հիթը և փիլիսոփայույթունը` Էլի լավ ա:

05 Նոյեմբերի, 2009թ 
Երկարատև և տառապալից աշխատանքից և հրատարակիչներին երազում շաբաթներով տեսնելուց հետո... երբ արդեն 11-րդ ամիսն էր ու էդ դինջը մոռացել էր ծնվելու մասին... գիրքը լույս տեսավ... Արքմենիկ Նիկողոսյանն ասեց. "Մենք արդեն ունենք այս գիրքը", իսկ Հասմիկ Հակոբյանը դրանից հետո դեռևս մի շաբաթ սովորույթի համաձայն հարցնում էր. "Կար, գրքից լուր չկա՞":

26 Օգոստոսի, 2009թ 
Այսօր տեղի ունեցավ անտաշատի պաշտոնական www.antashat.com կայքի բացումը և առաջին անգամ տիեզերքում հնչեց. "Բարի վերադարձ անտաշատ" արտահայտությունը